Բաժիններ՝

Էրդողանը հակաբեղմնավորիչներ կիրառելը որակել է որպես պետական դավաճանություն

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հակաբեղմնավորիչներ կիրառելը որակել է որպես պետական դավաճանություն: Էրդողանը նորապսակներին, որոնց հարսանիքին մասնակցել է, կոչ է արել ունենալ առնվազն երեք երեխա:

Էրդողանը հայտարարել է, որ ծնելիությունն ունի շատ կարևոր տնտեսական ու հոգևոր նշանակություն: Նոյեմբերին էլ Էրդողանը հայտարարել էր, որ տղամարդիկ ու կանայք հավասար չեն, իսկ ֆեմինիստուհիները չեն հասկանում մայրանալու կարևորությունը: 2012 թվականին Էրդողանը փորձել էր արգելել հղիության արհեստական ընդհատումները, սակայն վերջին հաշվով տեղի էր տվել հասարակական դժգոհության ներքո:

Բացի այդ, փորձագետները նրան խորհուրդ էին տվել, որ դա չի լուծի խնդիրը և կարող է անգամ խորացնել այն, քանի որ մարդիկ կսկսեն հղիության արհեստական ընդհատում գաղտնի իրականացնել ամեն տիպի հակասանիտարական պայմաններում: 1990-2012 թվականներին Թուրքիայում անկում է ապրել ծնելիության մակարդակը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031