Ինչպես է Պուտինի ընկերուհին սուրճ խմում. սրճարան գնացած Կաբաևայի թիկնազորի լուսանկարը համացանցի քննարկման նյութն է. լուսանկար

Ռուսաստանցի ազդեցիկ բլոգեր Ալեքսանդր Բելովի հրապարակած լուսանկարը բուռն քննարկումներ է առաջացրել համացանցում: Այս մասին հայտնում է Business Insider-ը:

Ըստ ԶԼՄ-ների՝ լուսանկարում պատկերված է ռուսաստանցի մարզուհի և քաղաքական գործիչ Ալինա Կաբաևան, որի անունը կապվում է Ռուսաստանի նախագահի հետ:

«Աշխատանքից հետո գնում եմ, ոչ ոքի չեմ նեղացնում, եւ ահա, նման գեղեցկություն: Ի՞նչ եք կարծում, ո՞վ է այդքան սարսափած, որ նույնիսկ սուրճ խմելու համար ինքնաձիգավորների ջոկատի թիկնազոր է հարկավոր (լուսանկարում չի տեղավորվել մարտիկների նույնիսկ կեսը)», – գրել է Բելովը:

Կաբաևայի «սուրճ խմելու» պատմությունը այժմ թիվ մեկ թեման է Facebook-ի ռուսաստանյան տիրույթում, Vkontakt-ում: Ըստ աղբյուրի վերջերս Ռուսաստանի ազգային մեդիահոլդինգի ղեկավար նշանակված Կաբաևան մարտից ի վեր չէր երևացել հանրության մեջ:

B5ccG2nCIAAj41m

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031