
Այսօր Մոսկվայում կանցկացվեն ՀԱՊԿ-ի ու ԵՏՄ-ի գագաթաժողովները

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Մոսկվայում մասնակցելու է Եվրասիական տնտեսական խորհրդի ու ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի նիստերին: Գագաթաժողովների շրջանակներում պլանավորված է ստորագրել մի շարք փաստաթղթեր:
Դրանց մասնակցելու են նաև Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի ու Տաջիկստանի նախագահները: Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ գագաթաժողովի արդյունքներով ՀԱՊԿ-ի երկրների ղեկավարները կընդունեն համատեղ հայտարարություն, որում մտաահոգություն կհայտնեն Կենտրոնական Ասիայում ծայրահեղականության տարածման ու ահաբեկչական վտանգի ընդլայնման կապակցությամբ՝ հաշվի առնելով նաև աֆղանական գործոնը:
Գագաթաժողովի արդյունքներով պլանավորված է ընդունել 22 փաստաթուղթ: Այսօր Ռուսաստանը ՀԱՊԿ-ում նախագահելը կհանձնի Տաջիկստանին: ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի նիստից հետո էլ տեղի է ունենալու Մաքսային միության գագաթաժողովը, որի ընթացքում կընդունվեն համագործակցության վերաբերյալ մի շարք փաստաթղթեր: Ընդունվելու է նաև 2015 թվականի ԵՏՄ-ի բյուջեն: