
Պուտինը ստորագրել է ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագրի վավերացման մասին օրենքը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագրի վավերացման մասին օրենքը: Փաստաթուղթն այսօր տեղադրվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում:
Փաստաթուղթը նախատեսում է, որ Հայաստանը միանում է ԵՏՄ-ի մասին պայմանագրին, ինչպես նաև միջազգային այլ փաստաթղթերի, որոնք ստորագրվել են Մաքսային միության շրջանակներում: Նախատեսվում է, որ վերանայվելու են Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ Հայաստանի տարիֆային պարտավորությունները, ինչպես նաև ուղղման է ենթարկվել ԵՏՄ-ի Միասնական մաքսային տարիֆը:
ԵՏՄ-ի մասին փաստաթուղթը Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը ստորագրել են ընթացիկ տարվա մայիսի 29-ին, Աստանայում, փաստաթուղթն ուժի մեջ է մտնելու 2015 թվականի հունվարի 1-ից: