Բաժիններ՝

Թուրքիան պլանավորում է մինչև 2015 թվականի ավարտը շահագործման հանձնել «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթգիծը

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան պլանավորում է մինչև 2015 թվականի ավարտը շահագործման հանձնել «Բաքու-Թբիլիսի-Կարս» (ԲԹԿ) երկաթգծի իր հատվածը՝ չնայած դրա կառուցման գործընթացի ձգձգմանը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի, նավագնացության ու կապի նախարար Լյութֆի Էլվանը:

Նրա խոսքերով՝ այդ նախագիծը կարևոր նախագծերից մեկն է, քանի որ միավորում է Թուրքիային, Վրաստանին ու Ադրբեջանին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայում կասեցվել են ԲԹԿ-ի թուրքական հատվածի կառուցման աշխատանքները, ինչի պատճառն այն է, որ կապալառու ընկերությունն ունակ չի եղել կատարել պլանավորված բոլոր աշխատանքները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031