Բաժիններ՝

21-րդ դարում Ռուսաստանի ու Ղազախստանի դաշնակցության մասին պայմանագիրը պատրաստ է վավերացման

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի ու Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Նուրսուլթան Նազարբաևը արձանագրություններ են ստորագրել Ռուսաստանի ու Ղազախստանի միջև 21-րդ դարում բարիդրացիության ու դաշնակցության մասին պայմանագրի վավերացման փաստաթղթերի փոխանակման շուրջ:

Պայմանագիրը գործելու է Ռուսաստանի ու Ղազախստանի միջև Բարեկամության, համագործակցության ու փոխօգնության մասին բազային պայմանագրին զուգահեռ, որը ստորագրվել է 1992 թվականի մայիսի 25-ին:

Պուտինն ու Նազարբաևը դրանից առաջ քննարկել են երկկողմ համագործակցության ու ինտեգրացիոն գործընթացների հարցերը: Նազարբաևը Պուտինին պատմել է իր կիևյան այցի մասին, որն իրականացվել է երեկ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031