Ռուսաստանի ու Հարավային Օսիայի միջև նոր պայմանագիրը պատրաստ կլինի հունվարին

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի ու Հարավային Օսիայի միջև դաշնակցության ու ինտեգրման մասին նոր պայմանագրի շուրջ աշխատանքները կավարտվեն 2015 թվականի հունվարի վերջին: Այս մասին երեկ հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիսլավ Սուրկովը, ով աշխատանքային այցով ժամանել է Հարավային Օսիա.

«Մենք աշխատում ենք նոր պայմանագրի ուղղությամբ, որի նպատակը հանդիսանալու է անվտանգության ոլորտում մեր երկրների միջև ինտեգրման մեծացումը, հանրապետության բնակաչության բարեկեցության ու սոցիալական պաշտպանվածության բարձրացումը: Կարծում եմ, որ փաստաթուղթը կհամաձայնեցվի մինչև հունվարի վերջ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031