Աբխազիայի խորհրդարանը վավերացրել է Ռուսաստանի հետ դաշնակցային պայմանագիրը

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Աբխազիայի խորհրդարանն այսօր վավերացրել է Ռուսաստանի հետ դաշնակցության ու ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը, որը ստորագրվել է նոյեմբերի 24-ին Սոչիում:

Ավելի վաղ Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան հայտարարել էր, որ Ռուսաստանի հետ այդ պայմանագիրն ուղղված է երկկողմ հարաբերություններին նոր ազդակ հաղորդելուն և կօգնի լուծել անվտանգության խնդիրը, ընդլայնել Աբխազիայի անկախության հետագա միջազգային ճանաչումը:

Խաջիմբան փաստաթուղթը խորհրդարանին ներկայացրել էր դեկտեմբերի 8-ին: Դրա օգտին քվեարկել է 28 պատգամավորներից 23-ը, մնացյալ հինգը դեմ են քվեարկել: Նոր պայմանագիրը նախատեսում է, որ Ռուսաստանն ամեն կերպ նպաստելու է Աբխազիայի միջազգային կապերի ընդլայնմանը, ներառյալ նաև նրա միջազգային ճանաչմանը:

Բացի այդ, նախատեսվում է ստեղծել համատեղ զորքեր, ինչպես նաև նշված է, որ եթե կողմերից մեկը զինված ագրեսիայի ենթարկվի մեկ կամ մի քանի երկրների կողմից, ապա դա կդիտարկվի նաև ագրեսիայի պայմանագրի մյուս կողմի հանդեպ: Փաստաթղթի համաձայն՝ ռուս-աբխազական սահմանի ինժեներա-տեխնիկական հագեցվածությունը պլանավորվում է ավարտել երկու տարվա ընթացքում:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031