«Թուրքիան, անկասկած, ՆԱՏՕ-ի հավատարիմ դաշնակիցն է». Դրագոնե

ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ Ջուզեպպե Կավո Դրագոնեն խոսել է ՆԱՏՕ-ում Թուրքիայի դերի մասին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նա նշել է, որ Թուրքիան դաշինքի ամենակարևոր անդամներից է ոչ միայն իր աշխարհագրական դիրքի, այլև դաշինքում ունեցած ներդրման ու ստանձնած պարտավորությունների շնորհիվ։

Ապա հավելել է, որ Թուրքիայի տեխնոլոգիական առաջընթացը կարող է նաև նպաստել ՆԱՏՕ-ի զսպման կարողություններին։ Ըստ նրա՝ Թուրքիան դաշինքի կողքին է եղել դրա հիմնադրումից ի վեր, և բազմաթիվ ոլորտներում Անկարան օրինակ է ծառայել անդամ երկրների համար։

«Թուրքիան, անկասկած, ՆԱՏՕ-ի հավատարիմ դաշնակիցն է», – նշել է Դրագոնեն՝ ընդգծելով, որ դաշինքի շրջանակներում Թուրքիան դարձել է հուսալիության առանցք։

Դրագոնեն նաև խոսել է նաև թուրքական ռազմարդյունաբերության մասին՝ նշելով, որ վերջին տարիներին կատարված ներդրումներն ուշագրավ արդյունքների են հանգեցրել։ Նրա խոսքով՝ Թուրքիան այսօր ունի հզոր արդյունաբերական ենթակառուցվածք։ Ըստ նրա՝ Թուրքիայի տեխնոլոգիական առաջընթացը կարող է նպաստել ՆԱՏՕ-ի զսպման կարողությունների ավելացմանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930