Թուրքիան էներգետիկ ոլորտում հուսալի գործընկեր է. Նովակ
Россия 24 հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտարարել է, որ Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունը Թուրքիան համարում է հուսալի գործընկեր ռուսական էներգակիրները Եվրոպային մատակարարելու ոլորտում, և հուսով է, որ կյանքի կկոչվեն ձեռք բերված պայմանավորվածությունները.
«Վերջին շրջանում մենք շատ լավ հարաբերություններ ենք հաստատել թուրք գործընկերների հետ, հատկապես էներգետիկ ոլորտում: Ինձ գոհացնում են մեր համագործակցությունը, մեր հարաբերությունները: Մենք անկասկած հուսով ենք, որ ամբողջովին կյանքի կկոչվեն առկա բոլոր պայմանավորվածությունները»:
Նովակի խոսքերով՝ Սև ծովի հատակով Ռուսաստանից Թուրքիա գազատարի կառուցման նախագիծն այն հիմնական առաջադրանքն է, որի շուրջ թուրք գործընկերների հետ համատեղ ներկայումս աշխատում են էներգետիկայի նախարարության ու «Գազպրոմի» փորձագետները.
«Մենք ակտիվորեն աշխատում ենք տվյալ նախագծի տեխնիկական-տնտեսական հիմնավորման ուղղությամբ: Կարծում ենք, որ այդ երթուղին ունի հեռանակարային ուղղություն, որով էներգակիրները և մասնավորապես գազը կմատակարարվի Եվրոպային»: