Բաժիններ՝

Էբոլա վիրուսի զոհերի թիվը գերազանցել է 7500-ը. ԱՀԿ

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Էբոլա վիրուսի զոհերի թիվը հասել է 7518 մարդու, իսկ վարակվածների թիվը՝ 19.340 մարդու: Այս մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ):

ԱՀԿ-ի տվյալներով՝ Էբոլա վիրուսով վարակվելու դեպքերը բաժին են ընկել 8 երկրի՝ Գվինեա, Լիբերիա, Սիեռա Լեոնե, Նիգերիա, Մալի, Սենեգալ, ԱՄՆ ու Իսպանիա: Դեկտեմբերի 17-ին մահացու տենդով հիվանդների թիվը Գվինեայում, Լիբերիայում ու Սիեռա Լեոնեում աճել է 500 մարդով:

Միևնույն ժամանակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հայտարարել է, որ դանդաղել է Էբոլա վիրուսի տարածման տեմպը Լիբերիայում: Նոյեմբերի վերջին ԱՄՆ-ում հաջողությամբ փորձարկվել էր Էբոլա վիրուսի դեմ պատվաստանյութը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031