Թուրքիան սիրիական ընդդիմության ռազմական ուսուցման գործընթացը կարող է սկսել մարտին. Չավուշօղլու

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան կարող է սիրիական չափավոր ընդդիմության ռազմական ուսուցման ու սպառազինման գործընթացը սկսել մարտին:

Հոկտեմբերին ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել էր, որ Թուրքիան պատրաստ է աջակցել նախագահ Բարաք Օբամայի ռազմավարության մաս կազմող այդ ծրագրին: Այդ ռազմավարության էությունը կայանում է Սիրիայում տեղական ուժերով «Իսլամական պետության» զինյալներից բխող վտանգը զսպելում:

Չավուշօղլուն հայտարարել է, որ իրենք աջակցում են հրադադարի ուղղությամբ յուրաքանչյուր գործողությանը, ինչը կօգնի վերջ դնել Սիրիական հակամարտությանը, մարդկանց տառապանքներին: Սիրիական հակամարտությունը շարունակվում է ավելի քան 3.5 տարի և խլել է ավելի քան 200.000 մարդու կյանք:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031