
Ղազախստանն ածուխ կմատակարարի Ուկրաինային

Интерфакс-Украина-ի փոխանցմամբ՝ Ղազախստանն ածուխ կմատակարարի Ուկրաինային: Համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել այսօր Կիևում տեղի ունեցած Ուկրաինայի ու Ղազախստանի նախագահներ Պյոտր Պորոշենկոյի ու Նուրսուլթան Նազարբաևի հանդիպման աժամանակ:
Դեռ չի հաղորդվել, թե ինչ պայմաններով ու ծավալով են իրականացվելու ածխի մատակարարումները: Բանակցությունների ժամանակ Նազարբաևը նաև հայտարարել է, որ անհրաժեշտ է վերականգնել ու ընդլայնել երկու երկրների միջև տնտեսական կապերի մակարդակը.
«Ապրանքաշրջանառության ծավալը, որը կազմում էր 4 միլիարդ դոլար, նվազել է 1/3-ով: Սակայն մենք հնարավորություն ունենք՝ վերադառնալու նախկին ցուցանիշներին: Ես գիտեմ, որ կա այդպիսի հնարավորություն»:
Պորոշենկոյի խոսքերով՝ Ուկրաինան ու Ղազախստանը նաև ամբողջովին վերականգնելու են համագործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում: Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ ուկրաինական ռազմարդյունաբերական համալիրի փորձն ու պոտենցիալը ողջ ծավալով կգործարկվեն Ղազախստանի պաշտպանունակության ամրագրման համար:
Սրանից առաջ հաղորդվել էր, թե Նազարբաևը Կիևում աջակցություն է հայտնել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը: