Ընդհանուր առմամբ, Հունաստանը վարկատուներին պարտք է 320 միլիարդ եվրո:
Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:
Հարցին՝ Սերժ Սարգսյանի հայտարարությունը կարո՞ղ է որոշակի ազդեցություն թողնել հայ-ռուսական հարաբերությունների վրա, Սոս Գիմիշյանը պատասխանեց, որ ինքը կարծում է, որ մեկ մարդու որոշումով չէ պայմանավորված հայ-ռուսական հարաբերությունները. «Իհարկե, Սերժ Սարգսյանը՝ որպես գործող նախագահ, ազդեցություն կարող է ունենալ, բայց մեկ մարդով չեն որոշվում նման հարաբերությունները, նախագահները գալիս-գնում են, իսկ հարաբերությունները երկրների և ժողովուրդների միջև մնում են»:
Նյույորքաբնակ նշանավոր դաշնակահար Շահան Արծրունին ասում է` մեծ ջանքեր է գործադրել` պնդելով, որ Ախթամարի «Սուրբ Խաչ» եկեղեցու մուտքին դրված բացատրական ցուցանակում անգլերեն և թուրքերեն լեզուներով ավելացվի այսօր արդեն առկա «հայկական» բառը։
«Բնականաբար, չի լինի այլևս Ասոցացման համաձայնագիր Հայաստանի համար, քանի որ Ուկրաինան, Վրաստանը, Մոլդովան ընտրեցին ասոցիացման ուղղությունը, իսկ Հայաստանը` ոչ, թեև մենք այն հարգում ենք: Սակայն ես կարծում եմ, որ հնարավոր է համաձայնագիր Հայաստանի հետ ոչ այն խորությամբ, ինչ Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի դեպքում»,- ասում է Ռիչարդ Չարնեցկին:
«Երևի կան որոշակի հանգամանքներ, որ նախագահն արեց այդ հայտարարությունը հենց հիմա»,- 168.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին՝ ըստ Ձեզ՝ ինչո՞ւ նախագահ Սերժ Սարգսյանը հենց հիմա հանդես եկավ հայտարարությամբ, թե Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը կարող է ազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա, նման տեսակետ հայտնեց ԲՀԿ կուսակցության առաջնորդ Նաիրա Զոհրաբյանը:
Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթնաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ կառուցողական երկխոսությանն ու հարաբերությունների զարգացման հեռանկարին վերաբերող հարցեր:
«Ամեն ինչ մեր կյանքում քարացած չէ։ Ես ասում եմ` լինելով խորհրդարանական կառավարման համակարգի կողմնակից` չեմ ուզում միանալ այն մարդկանց, ովքեր մեկ օր առաջ դեմ էին դրան, հիմա կողմ են։ Ես ընդհակառակը` մեկ օր առաջ կողմ էի, հիմա դեմ եմ, որովհետև ինձ համար դա տեսական վեճ է` ո՞ր կառավարման մոդելն է ավելի նպատակահարմար ՀՀ-ի համար։ Ես կարծում եմ` ցանկացած մոդելի պարագայում, եթե չինովնիկը, պետական պաշտոնյան, երկրի նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը, պատգամավորները, նախարարները նվիրված են իրենց ժողովրդին, իրենց գործին, իրենց պետությանը, բոլոր մոդելները կաշխատեն»,- ասում է Գառնիկ Իսագուլյանը:
Խստորեն դատապարտում ենք մարտի 19-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղաբարաղ-Ադրբեջան շփման գծի ուղղությամբ դիվերսիոն ներխուժման փորձերը, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի: Խորին ցավակցություն ենք հայտնում զոհված զինվորների ընտանիքներին և ծառայակիցներին:
Ֆրանսիացի ծաղրանկարիչներին ոգեշնչել է Պուտինի կերպարը:
ՄԱԿ-ն իր զեկույցում «Իսլամական պետությանը» մեղադրել է միջազգային երեք ամենածանր հանցանքները գործելու մեջ:
Հանրապետության Նախագահն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել ԵԺԿ քաղաքական համաժողովի կողմից 2015 թվականի մարտի 3-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված՝ «Հայոց ցեղասպանությունը և եվրոպական արժեքները» բանաձևի ընդունման կապակցությամբ, ընդգծելով, որ դրանով ԵԺԿ-ն արժանապատվորեն ապացուցեց համամարդկային արժեքներին և սկզբունքներին իր հավատարմությունը:
Այս մասին հայտնել է Մոլդովայի ՆԳՆ-ի մամլո ծառայության ղեկավար Ալինա Մերլիչը:
Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի մամլո ծառայությունը:
Եթե գործարք կնքվի Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ, ապա ԱՄՆ-ն անհապաղ կվերացնի Թեհրանի դեմ սահմանած պատժամիջոցները:
«Ես պարբերաբար ասում եմ` 1991 թվականին Հայաստանում ստեղծվեց պետության կառավարման հետ կապված, այսպես կոչված, քաղաքական օլիմպոս, որը դարձել է համարյա փակ ակումբ։ Այնտեղ մարդիկ են, որոնք մե՛կ ընդդիմադիր են եղել, մե՛կ ոչ իշխանական, մե՛կ իշխանական ոլորտներում, որպես կանոն, տապալել են իրենց ոլորտները, բոլորը չէ, բայց ճնշող մեծամասնությունը, և իրենք փաստորեն անհաջողակ են։ Բնական է, որ անգամ, եթե ինչ-որ բան ուզեն անել, իրենց հին մոդելների շրջանակում պետք է ման գան, որովհետև իրենք դրան են սովոր»:
Այս մասին հայտարարել է ԵՄ-ի ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հահնը:
«Մեր խմբակցությունն Ազգային Ժողովում շատ անելիքներ ունի և վստահ եմ, որ մեր թիմն ի զորու է հաղթահարել առկա խնդիրները, և իր պրոֆեսիոնալիզմի և փորձի շնորհիվ գործել էլ ավելի արդյունավետ և կառուցողական»:
Պորոշենկոն ընդգծել է, որ Ղրիմում կոպտորեն ոտնահարվում են մարդու իրավունքները:
Այս մասին են վկայել Ռուսաստանի բանկի հրապարակած տվյալները:
Հարկային տեղեկատվության (փոխադարձ) փոխանակումը կիրականացվի երեք ամիսը մեկ անգամ:
«Արդեն այդ զենք մատակարարելու բիզնես-ծրագիրը հանդուրժելու սահմանն անցել էր: Երկրորդ՝ ենթադրում եմ՝ Ռուսաստանում տիրող քաղաքական վիճակը, Ռուսաստանի կարգավիճակն աշխարհում մեզ դարձրել է ավելի համարձակ: Կարծում եմ, որ դա համարձակության, ինքնուրույնության ակցիա էր: Մենք՝ Հայաստանի քաղաքացիներս, հիմա ստացանք ազդանշան, որ մենք հիմա ավելի ազատ և ավելի գործընկերային հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ, քան մի կամ երկու տարի առաջ էր, կամ նույնիսկ մի քանի ամիս առաջ: Հիմա մեր հարաբերություններն ավելի հավասարների հարաբերություններ են, ոչ՝ ինչպես առաջ էր»:
Մարտի 17-ին Իրանն ու «Վեցյակը» բանակցությունների ժամանակ համաձայնության են եկել իրանական միջուկային ծրագրի տեխնիկական ասպեկտների շուրջ:
Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն ասել է, որ իրավաբանների հետ քննարկումներ է անցկացրել և վերջնական որոշում կայացրել, որ Գագիկ Ծառուկյանի բացակաները հարգելի են, ըստ այդմ, նա չի զրկվի պատգամավորի մանդատից:
Մարտի 17-ի երեկոյան «Կոմերսանտ» թերթի լրագրող Ալեքսանդր Չեռնիխը ֆեյսբուքյան իր էջում պատմեց մոսկովյան մետրոյում տարեց մի կնոջ՝ Լիդայի հետ ունեցած հետաքրքրիր հանդիպման մասին. տատիկը նրա համար ֆրանսիացի կատարողների շատ հայտնի երգեր էր երգել: Իմանալով, որ երիտասարդ տարիքում Լիդան Շառլ Ազնավուրի երկրպագուն է եղել, լրագրողը ցանկացավ նրան տանել ֆրանսահայ շանսոնյեի՝ Մոսկվայում կայանալիք ապրիլյան համերգին և թողեց իր հեռախոսահամարը:
«Չգիտեմ՝ Սերժ Սարգսյանն ինչ է մտածում, բայց Հայաստանը կարող է այս իրավիճակն օգտագործել առնվազն լեգիտիմացնելու իր անվտանգության ամրապնդմանն ուղղված համագործակցությունները Եվրամիության և այլ կառույցների հետ, որոնք կփոխեն իրավիճակը: Եթե ԵՏՄ-ն դա չի կարողանում անել, և Ռուսաստանը չի կարողանում տեր կանգնել նախկինում տված իր խոստումներին, ապա սա առիթ է՝ հիշեցնելու իր խոստումները և հասկացնելու հիասթափության բուն անկումները և նաև քայլեր կատարելու երկրի անվտանգության ամրապնդման ուղղությամբ»,- ասաց Ս. Սաֆարյանը՝ նկատելով, թե Ռուսաստանում արդեն ուզում են հասկանալ՝ ինչ է կատարվում Հայաստանում:
ԵՄ-ը հրապարակել է «Արևելյան գործընկերության» անդամ երկրների եվրաինտեգրման 2014 թվականի ինդեքսը:
Մարտի 16-ին Փարիզում կայացել է ԵԽԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստը, որին մասնակցել են ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության նախագահ Հերմինե Նաղդալյանը և պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանը:
Այսօր ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նիստում ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանն ընտրվել է խմբակցության ղեկավար, Վահե Էնֆիաջյանը՝ քարտուղար: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ մամուլի քարտուղար Վահան Բաբայանը:
Ավելի վաղ այն ցուցադրվել է Արևմտյան Վրաստանի մի շարք քաղաքներում: