
ԴԱԻՇ-ի շարքերում պառակտում է հասունանում. ԶԼՄ-ներ

ԴԱԻՇ-ի շարքերում տարաձայնություններ են հասունանում, հայտնում է իրանական Fars գործակալությունը՝ հղում կատարելով Իրաքի անվտանգության ծառայությանը:
«Իրաքյան ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի հետախուզության ղեկավարները հայտնել են, որ ԴԱԻՇ-ի ահաբեկիչների կողմից սեպտեմբերին Սալահ-էդ-Դին նահանգում Բայջի քաղաքը գրավելու բազմաթիվ փորձերից հետո ԴԱԻՇ-ի շարքերում լուրջ պառակտում է տեղի ունեցել»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ:
Այսպես, ծայրահեղականների խմբավորումներից մեկը սպառնացել է հեռանալ Իրաքից Սիրիա:
Բայջի քաղաքն ամբողջությամբ ազատագրվել էահաբեկիչներից հունիսի վերջին:
Ջիհադիստները փորձում էին քաղաքն ամեն գնով պահել, քանի որ այդտեղ է գտնվում նավթավերամշակող խոշոր գործարան: