Բաժիններ՝

Եմենում մահապարտ ահաբեկիչները պայթեցրել են մզկիթում աղոթող հավատացյալներին

Նվազագույնը 25 մարդ է դարձել հզոր պայթյունի զոհ, որը տեղի է ունցել այսօր Եմենի մայրաքաղաք Սանայի մզկիթներից մեկում:

Ահաբեկչությունն իրականացվել է Ալ-Բալիլի մզկիթում, որը գտնվում է ոստիկանական ակադեմիայի հարևանությամբ:

Այդ պահին մզկիթում հավատացյալներն աղոթում էին Կուրբան-բայրամ տոնի առիթով:
Իրանական PressTV ալիքի տվյալներով՝ պայթյունն իրականացրել են երկու մահապարտ-ահաբեկիչներ:

Ոչ մի ծայրահեղական խմբավորում իր վրա պատասխանատվություն չի վերցրել այդ հարձակման համար: Սակայն վերջին շրջանում ԴԱԻՇ-ը մզկիթներում մի քանի ահաբեկչություն է իրականացրել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930