Բաժիններ՝

Ռուսաստանը սկսում է ռմբակոծել ԴԱԻՇ-ի դիրքերը. Bloomberg

Ռուսաստանը ծրագրում է Սիրիայի տարածքում ավիահարվածներ հասցնել ԴԱԻՇ-ի դիրքերին, անգամ եթե ԱՄՆ-ը հրաժարվի ուժերը միավորելու առաջարկից, Bloomberg գործակալությանը հայտնել են իրավիճակին ծանոթ իր երկու աղբյուրները:
Պլանն այն է, որ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները համաձայնեն միավորել ջանքերը Ռուսաստանի, Իրանի ու սիրիական բանակի հետ ընդդեմ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման, սակայն ԱՄՆ-ը դեռ չի համաձայնում, հայտնել է Կրեմլին մոտ կանգնած աղբյուրը:

Մոսկվայի առաջարկը ենթադրում է ԴԱԻՇ-ի դեմ համատեղ ռազմական գործողությունների վարում, ինչպես նաև Սիրիայի նախագահ Բաշար Ասադի իշխանության քաղաքական փոխանցում, ինչը պնդում է ԱՄՆ-ը, հայտնել է գործակալության ևս մեկ աղբյուր:

ԱՄՆ նախագահի ադմինիստրացիայում աղբյուրը հայտնել է, որ Վաշինգտոնը պատրաստ է քննարկել հարվածների կոորդինացման հարցը, որպեսզի խուսափի ռուսական ինքնաթիռների հետ կապված հնարավոր դեպքերից, սակայն Ամերիկան ու իր դաշնակիցները դեռ Մոսկվայից չեն ստացել «կոնկրետ» առաջարկներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930