
Մեքքայում մուսուլման ուխտավորների հրմշտոցի հետևանքով հետևանքով 450 մարդ է մահացել (լրացված)

Նվազագույնը 450 մարդ է մահացել Մեքքայի մերձակայքում՝ Մինա հովտում, հազարավոր ուխտավորների հրմշտոցի հետևանքով, հայտնում է Սաուդյան Արաբիայի քաղպաշտպանության վարչությունը Twitter-ի իր էջում:
Սկզբնապես հաղորդվում էր 100 մարդու մահվան մասին:
Դեպքի վայրում աշխատում են փրկարարներն ու բժիշկները, հայտնում է RIA Novosti-ն:
Սաուդյան Արաբիայում շարունակվում է ամենամյա հաջը (ուխտագնացություն դեպի Մեքքա ու Մեդինա): Այդ նպատակով երկիր է ժամանել 1,3 մլն մուսուլման հավատացյալ:
Յուրաքանչյուր մուսուլման իր կյանքում գոնե մեկ անգամ պետք է հաջ իրականացնի: Հաջի ավարտը նշանավորում է Կուրբան-բայրամ տոնը, որն այս տարի նշվում է սեպտեմբերի 24-26-ը: Հաջն այս տարի անցկացվում է սեպտեմբերի 22-26-ը: