Սիրիացի փախստականը, ում ոտք էր գցել հունգարացի լրագրողը, «Ալ-Քաիդայի» գրոհային է
Պարզվել է՝ սիրիացի փախստական Օսամա Աբդել Մոսխենը, ով համաշխարհային ճանաչում ստացավ հունգարացի կին օպերատորի կողմից հարված ստանալուց հետո, եղել է «Ալ-Քաիդայի» սիրիական թևի գրոհային:
Այս մասին հայտնում է International Business Times հեղինակավոր պարբերականն ու մի շարք իսպանական ԶԼՄ-ներ:
Համաձայն IBT-ի տեղեկությունների՝ Քրդական «Դեմոկրատական միություն» կուսակցության ներկայացուցիչները պաշտոնական հայտարարություն են տարածել, որում ասվում է, որ Մոսհենը «Ալ-Քաիդայի» սիրիական թևի՝ ահաբեկչական «Ջեբհաթ ան-Նուսրա» ցանցի գրոհային է:
Որպես ապացույց նրանք տեղադրել են Մոսխենի՝ սոցցանցերից մեկում տեղադրված հեռացված էջի սքրինշոթերը, որտեղ տղամարդն անձամբ է գրել գրոհայիններին իր պատկանելության մասին:
Սիրիացիները մեղադրում են Մոսխենին նրանում, որ նա մասնակցել է Էլ-2004 թվականին Կամիշլի քաղաքում անկարգությունների ճնշմանը, ինչի ընթացքում սպանվել էր 50 քուրդ:
Տեսանյութը, որտեղ հունգարացի Պետրա Լազլոն ոտք է գցում երեխային գրկին սիրիացի ներգաղթյալին, Twitter-ի իր էջում տեղադրել էր գերմանացի լրագրող Ստեֆան Ռիխտերը, ինչից հետո տեսագրությունը արագորեն տարածվել էր սոցցանցերում ու քննադատությունների ալիք բարձրացրել մարդկանց շրջանում:
Հունգարական N1TV հեռուստաալիքն ստիպված էր եղել աշխատանքից ազատել Պետրա Լազլոյին:
Ավելի ուշ Պետրան ներողություն էր խնդրել տղամարդուց իր արարքի համար, սակայն սիրիացի փախստականը Daily Mail-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ չի կարող ներել նրան:
Մադրիդի մարզիչների CENAFE դպրոցի նախագահ Միգել Անխել Խալանը, տեղեկանալով, որ սիրիացի տղամարդը ֆուտբոլային մարզիչ է, Մոսխենին աշխատանք էր առաջարկել ու համաձայնել վճարել նրա բնակարանի գումարն այնքան ժամանակ, մինչև նրանք ի վիճակի չլինեն ինքնուրույն վճարել:
Իսպանական La Gaceta թերթի հաղորդմամբ՝ Մոսխենը ներկայում իր որդիների հետ ապրում է Խետաֆե քաղաքի բնակարանում, որի համար մարզչական դպրոցը վճարում է ամսական 1200 եվրո: