«Մենք «Այո» ենք ասում Սահմանադրության նախագծի բարեփոխումների ընդունմանը»

«Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյանը հայտարարություն է տարածել, որում ասված է.

«Սահմանադրական փոփոխությունների նախագծի 89-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն «Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով տեղեր են հատկացվում ազգային փոքրամասնությունների համար»:

ՀՀ գործող սահմարադրության 41-րդ հոդվածի համաձայն «Յուրաքանչյուր ոք ունի իր ազգային և էթնիկական ինքնությունը պահպանելու իրավունք: Ազգային փոքրամասնություններին պատկանող անձիք ունեն իրենց ավանդույթների, կրոնի, լեզվի և մշակութի պահպանման և զարգացման իրավունք»:

Նշված Սահմանադրական նորմի վերլուծությունից հետևում է, որ ՀՀ-ում երաշխավորվում են ազգային փոքրամասնությունների այնպիսի ոչ պակաս կարևոր նշանակություն ունեցող իրավունքներ ինչպիսիք են կրոնական, լեզվական և մշակույթային կյանքին մասնակցելու իրավունքը:

Նախատեսված երաշխիքները կարելի է ասել անվերապահորեն կատարվում են մեր Հանրապետությունում: Սահմանադրական բարեփոխումների նոր նախագծում նույն նորմը պարունակում է 54-րդ հոդվածը, որի 3-րդ կետով սահմանվում է, որ սույն հոդվածով երաշխավորված իրավունքների իրականացումը կարգավորվում է օրենքով: Այսինքն կընդունվի օրենք ազգային փոքրամասնությունների և նրանց հարաբերությունների համապարփակ կարգավորման վերաբերյալ:

Սական ոչ պակաս կարևորություն, իսկ երբեմն նույնիսկ հրատապություն է ներկայացնում այն հիմնախնդիրը,որը վերաբերվում է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների կողմից իշխանությունների իրականացմանը մասնակցելու լրացուցիչ երաշխիքներ սահմանելուն: Մենք բոլորս էլ քաջ գիտենք, որ Հայաստանի տարածքում ազգամիջյան հարաբերությունների ամբողջ պատմությունը հավաստել է, որ հայերն ավանդաբար բարիացակամ հանդուրժող վերաբերմունք են ունեցել ազգային փոքրամասնությունների հետ, և խտրական որևէ վերաբերմունք չեն դրսևորել նրանց նկատմամբ:

Հայ և եզդի ժողովուրդների դարավոր բարեկամության մասին ոչ մի պատմաբան և ազգագրագետ բացսական որևէ բան չի արձանագրել, ոչ թե չի ուզել, այլ որովհետև չի եղել և հավատացած եմ, որ երբեք էլ չի լինի: Մեր հանրապետությունը փոքր է և բոլորս էլ պարզ տեսնում ենք, որ մեր ներկայացուցիչը չկա ազգային ժողովում և կառավարությունում, որն ինչոր տեղ խախտում է պաշտոններ ստանձնելու հավասար պայմանների ապահովման սահմանադրական դրույթը: Եվ մեր իրականությունը լիարժեք չի արտացոլում մեզ ընձեռնված իրավունքների կատարումը:

Մեր երկրում օրենսդրական ակտերում խտրականություն չկա, բայց պետք է ընդունել, որ ազգային փոքրամասնությունների իրավական վիճակի հետ կապված ամենամեծ իրավական բացը հստակ իրավական երաշխիքների բացակայությունն է: Առանց նման պայմաների ստեղծման հավատացեք անգամ ամենաժողովրդական երկրներում ազգային փոքրամասնությունները, որևէ հաջողության չեն հասնի: Մենք բոլորս էլ քաջ գիտենք, որ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ պետական քաղաքականության իրականացման հիմնական առանցքը ՀՀ Սահմանադրությունն է:

Փառք Աստծո Սահմանադրության նոր նախագիծը լրացնում է այդ բացը, հստակ քաղաքականություն մշակում: նպաստում է ազգային փոքրամասնությունների փաստացի հավասարության խթանմանը: Որի համար մենք մեր երախտագիությունն ենք հայտնում մեր երկրի ղեկավարությանը և հանձնաժողովին նման քաղաքական որոշում կայացնելու համար:

Սահմանադրության նոր նախագիծը շատ ու շատ հարցերում համապատասխանում է մեր միավորման պատկերացումներին և մենք ամենայն պատասխանատվությամբ կմասնակցենք սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկմանը: Մենք հավատացած ենք, որ խորհրդարանական համակարգին, որն ավելի ժողովրդավար կառավարման ձև է. անցնելով հիմքեր կստեղծվեն մեր երկրի առջև ծառայացած խնդիրների լուծման համար:

Չնայած մենք առաջարկություններ ենք արել, որոնք լրիվ չեն ընդունվել նախագծում, բայց կարող եմ ասել, որ այն նույնպես կլուծվի և մեր երկիրը գնալու է մարդու հիմնական իրավունքների և ազատությունների հուսալիորեն պահպանման, ժողովրդավարության զարգացման, բարեկեցիկ կյանքի ապահովման ուղիով: Մեր երկրում Սահմանադրական անհրաժեշտ ու բավարար նախադրյալներ ստեղծելով երկրում իրավունքի գերակայության երաշխավորման և Սահմանադրականության ամրապնդման համար: Մենք շատ լավ գիտենք, որ Սահմանադրության մեր կյանքի հիմնական օրենքում հնարավոր չէ ամենինչ սահմանել, դրա համարել Սահմանադրությունում շեշտվում է, որ յուրաքանչյուր հոդվածով երաշխավորված իրավունքների իրականացումը կարգավորվում է օրենքով…

Բոլոր այն շահարկումները և մեկնաբանությունները, որ սահմանադրության նախագծի 89-րդ հոդվածի 2-րդ կետը ոչ ժամանակին է կամ անհրաժեշտ չէ: Նույնիսկ գտնվել են այնպիսիք, որոնք առանց սահմանադրական նախագծի բովանդակային քննարկման գտնում են, որ պետք է մերժել այդ դրույթը: Նրանց խորհուրդ կտայի գոնե լռեին և իրենց կարծիքն արտահայտեն միայն սահմանադրության նախագիծը լրիվ ուսումնասիրելուց հետո. մասնագիտորեն: Ես գտնում եմ, որ այդ հոդվածով սահմանադրորեն ամրագրվում է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների գլխավոր հարցերից մեկը, մեր երկրում օրինաստեղծ գործունեությանը մասնակցելու իրավունքը, պետություն չունեցող էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ մեր հանրապետության և հայ ժողովրդի առավել ուշադրության ապահովման երաշխիքը: Այս նորմի սահմանմամբ մեր պետությունը ևս մեկ անգամ ապահովում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը և հավասար պայմաներ են ստեղծում իր քաղաքացիների համար երկրի իշխանության մարմիններում ընդգրկվելու: Այն անրաժեշտություն է ազգային փոքրամասնությունների կարգավիճակից բխող հարաբերությունների կարգավորումն ապահովելու համար: Մեր պետության կողմից նման վերաբերմունքը ժամանակին է և միայն գնահատանքի է արժանի:

Սահմանադրությունն ոչ թե որևէ պաշտոնիայի կամ քաղաքական ուժի համար է, այլ ժողովրդի և մեր սերունդների համար է:

Ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանակային կոնվենցիայում պարզ գրված է, որ կողմերը պարտավոր են ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի ազգային փոքրամասնությունները ոչ թե միայն իրավունք ունենան այլ հնարավորություն մասնակցելու պետության կառավարմանը:

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով մասնավորապես 21-րդ հոդվածում սահմանված է, որ յուրաքանչյուր ոք իր երկրում պետական ծառայության մտնելու հավասար հնարավորության իրավունք ունի:

Մենք բոլորս էլ գիտենք, որ 1991թ. Անկախության նվաճումից հետո Հայաստանը որդեգրել է համաշխարհային և Եվրոպական կառույցների ինտեգրվելու և քաղաքակիրթ պետությունների հանրության լիարավ անդամ դառնալու քաղաքականություն: Իսկ միջազգային պայմանագրերը ՀՀ իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են:

Տարբեր մեխանիզմների ընդունմամբ, հատուկ քաղաքականության մշակմամբ ինչպիսին է քվոտաների ընձեռնումը, նոր գաղափարների և մոտեցումների իրականացմամբ հավատացած եմ, որ որակապես և սկզբունքորեն կփոխվի հանրության վերաբերմունքը ազգային փոքրամասնություների նկատմամբ և սահմանադրական նախագծի 89-րդ հոդվածի 2-րդ կետը կհարգվի և կպաշպանվի յուրաքանչյուրի կողմից ում համար թանկ է մեր երկրի միջազգային վարկը, ազգային փոքրամասնություններրի ներկայացուցիչներին մեր երկրի իշխանության մարմիներում տեսնելու ցանկությունը:

Կարևորելով սահմանադրական բարեփոխումները և նրանում տեղ գտած համակարգային լուրջ փոփոխությունները մենք «Այո» ենք ասում Սահմանադրության նախագծի բարեփոխումների ընդունմանը: Հավատացած ենք, որ հետևողական և բովանդակային քննարկում ծավալելու դեպքում սահմանադրական բարեփոխումների նախագծի ընդունումը հավանական ու սպասելի է»:

Տեսանյութեր

Լրահոս