Բաժիններ՝

Մինսկը հույս ունի, որ մոտ ժամանակներս ԵՄ-ի կողմից պատժամիջոցները չեղյալ կհայտարարվեն. Բելառուսի ԱԳՆ

Մինսկը հույս ունի, որ մոտ ժամանակներս Եվրամիության կողմից սահմանված պատժամիջոցները չեղյալ կհայտարարվեն: Այս մասին, ինչպես հայտնում է TASS-ը, լրագրողներին հայտարարել է Բելառուսի ԱԳՆ մամլո քարտուղար Դմիտրի Միրոնչիկը:

«Հուսով ենք, որ եվրոպական կառույցների ղեկավարներն ու ԵՄ անդամ երկրները վերջապես կգիտակցեն պատժամիջոցների անհեռանկար ու անօգուտ լինելը ու մեր երկրի նկատմամբ սահմանափակումները, ու արդեն մոտ ժամանակներս կձեռնարկվեն համապատասխան որոշումներ դրանք չեղյալ հայտարարելու համար, ինչը ճանապարհ կբացի դեպի ԵՄ-ի հետ մեր հարաբերությունների նորմալացման համար»,- ասել է նա:

Դիվանագետն ընդգծել է, որ պատժամիջոցները՝ որպես արտաքին քաղաքականության գործիք, ցանկացած պետության դեպքում հակաարդյունավետ են ու չեն նպաստում նպատակների իրականացմանը, որոնց կոչված են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս