 
                        Ուորլիքն «արդյունավետ բանակցություններ» է ակնկալում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպումից
 
                                    Այսօր Նյու Յորքում տեղի կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ:
Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Մենք ակնկալում ենք արդյունավետ բանակցություններ»,- գրել է Ջեյմս Ուորլիքը:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նախ՝ առանձին-առանձին կհանդիպեն Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ, ապա կկայանա համատեղ հանդիպումը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        