ՌԴ-ի տարածքում գրանցված է Հայաստանի մոտ 500.000 քաղաքացի. Դաշնային միգրացիոն ծառայություն
Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայությունը տվյալներ է հրապարակել երկրում գրանցված ներգաղթյալների մասին: Դրանց համաձայն, Ռուսաստանի տարածքում է գտնվում 11.280.975 օտարազգի:
Առաջատարն Ուզբեկստանի քաղաքացիներն են՝ 2.621.843 մարդ, ապա գալիս են Ուկրաինայի (1.605.085), Տաջիկստանի (1.193.159), Ղրղզստանի (671.716) ու Ադրբեջանի (629.931) քաղաքացիները: Նրանց հաջորդում են Ղազախստանի (615.190), Մոլդովայի (561.155) ու Հայաստանի (492.278) քաղաքացիները:
Բացի այդ, Ռուսաստանի տարածքում գրանցված է Բելառուսի 377.617 քաղաքացի և Թուրքմենստանի 27.240 քաղաքացի: Գերմանիայի քաղաքացիների քանակը կազմել է 335.156 մարդ, Չինաստանի քաղաքացիներինը՝ 238.562 մարդ, Մեծ Բրիտանիայի քաղաքացիներինը՝ 165.586 մարդ, իսկ ԱՄՆ-ի քաղաքացիներինը՝ 215.828 մարդ:
Հայաստանի 492.278 քաղաքացիներից 338.349-ը կազմում են արական, իսկ 153.929-ը՝ իգական սեռի ներկայացուցիչները: Արական սեռի ներկայացուցիչներից 29.053-ի տարիքը կազմում է 17 և ավելի ցածր, 106.193-ինը՝ 18-29 տարեկան, 76.309-ը՝ 30-39 տարեկան, 58.033-ինը՝ 40-49 տարեկան, 52.048-ինը՝ 50-59 տարեկան, 16.713-ինը՝ 60 և ավելի:
Իգական սեռի ներկայացուցիչներից 22.134-ի տարիքը կազմում է 17 և ավելի ցածր, 39.896-ինը՝ 18-29 տարեկան, 28.074-ինը՝ 30-39 տարեկան, 21.834-ինը՝ 40-49 տարեկան, 25.613-ինը՝ 50-59 տարեկան, 16.378-ինը՝ 60 և ավելի: