Բաժիններ՝

Եգիպտոսում շնաձկան պատճառով փակված մի քանի լողափ վերաբացվել է

Հուրգադայից դեպի հարավ գտնվող եգիպտական ​​Մակադի Բեյ առողջարանի մի քանի լողափ անցյալ շաբաթ ժամանակավորապես փակվել էր, ենթադրաբար, շնաձկան հայտնվելու պատճառով: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով առողջարանում իր աղբյուրին։Ավելի վաղ հաղորդագրություններ էին տարածվել, թե Հուրգադայի և Մակադի Բեյի ափերի մոտ արձանագրվել է շնաձկների ներխուժում։

«Անցյալ շաբաթվա կեսերին Մակադի Բեյի ափերի մոտ, ենթադրաբար, շնաձուկ է նկատվել։ Ձեռնարկվել են անվտանգության միջոցներ. մերձակայքում գտնվող մի քանի հյուրանոցների լողափեր փակվել են լողալու համար, իսկ ծովում պարեկություն է իրականացվել», – ասել է աղբյուրը։

Նրա խոսքով՝ շնաձկան մասին հաղորդագրություններից երեք օր անց լողափերը վերաբացվել են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930