ԱՄՆ-ը դադարեցրել է Սիրիայի հյուսիսում գործող չափավոր ապստամբներին օգնություն ցուցաբերելը. Hürriyet
Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը դադարեցրել է Սիրիայի հյուսիսում գործող չափավոր ապստամբներին այսպես կոչված ոչ մահաբեր աջակցության ցուցաբերումը, ինչը շարունակվել է 6 ամիս: ԱՄՆ պետդեպարտամենտն այդպիսի որոշում է ընդունել դեռևս հոկտեմբերի 2-ին:
Թերթի պնդմամբ՝ ԱՄՆ-ը չի ցանկանում կրկնել Աֆղանստանի սխալները, երբ խմբերը, որոնց նա օգնություն է ցուցաբերել, դարձել են արմատական և սկսել են պատերազմ մղել ամերիկացիների դեմ: Օգնությունից հրաժարվելը համընկել է Սիրիայի հյուսիսում «Իսլամական պետություն Իրաքում ու Լևանտում» արմատական խմբավորման ձեռնարկած հզոր հարձակման և Թուրքիայի կողմից սահմանային անցակետերը փակելու հետ:
Ամերիկացիներն ապստամբներից պահանջել են կատարել երեք հիմնական պայման՝ օգնության ցուցաբերումը վերականգնելու համար: 1) Ապստամբներն իրենք պետք է հեռավորություն պահպանեն արմատականներից, 2) նրանք պետք է ջիհադականներից հետ վերցնեն Թուրքիայի սահմանին ընկած Ազազ քաղաքը, 3) ԱՄՆ որևէ ակտիվ գործողություն չի սկսի, քանի դեռ դրական ազդանշան չի ստացել ապստամբներից:
Թերթը հավելում է, որ ապստամբներին օգնություն ցուցաբերելուց հրաժարվելը սկանդալ է առաջացրել ԿԸՀ-ի ղեկավարությունում, որի բարձրաստիճան սպաներից մեկը՝ որպես բողոքի նշան, հրաժարական է տվել: