Բաժիններ՝

Սաակաշվիլիի կուսակցության պատվերով անցկացված հարցման արդյունքներով հաղթել է Գեորգի Մարգվելաշվիլին

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նախագահամետ «Միասնական ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության պատվերով անցկացված հարցման արդյունքները հրապարակվել են այսօր՝ հոկտեմբերի 27-ին կայանալիք նախագահական ընտրություններից երեք օր առաջ:

Հարցման արդյունքները վկայել են, որ իշխող «Վրացական երազանք» դաշինքից առաջադրված նախագահի թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլիին աջակցում է հարցվածների 43 տոկոսը, մինչդեռ ՄԱՇ-ի թեկնածու Դավիթ Բաքրաձեին՝ 23 տոկոսը:

Երրորդ տեղում է «Դեմոկրատական շարժում – Միասնական Վրաստան» կուսակցության առաջնորդ, խորհրդարանի նախկին նախագահ Նինո Բուրջանաձեն՝ 6 տոկոս: Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշվիլիին աջակցել է 3 տոկոսը, իսկ Քրիստոնեա-դեմոկրատական շարժման առաջնորդ Գեորգի Տարգամաձեին՝ 2 տոկոսը:

Հարցումը սեպտեմբերի 5-11-ին ողջ Վրաստանում (բացառությամբ Աբխազիայի ու Ցխինվալի շրջանի) անցկացրել է ամերիկյան Greenberg Quinlan Rosner Research հետազոտական ընկերությունը: Հարցմանը մասնակցել է 1477 մարդ: Իսկ ահա «Վրացական երազանքի» պատվերով անցկացված հարցումը ցույց է տվել, որ Մարգվելաշվիլիին աջակցում է հարցվածների 57.6 տոկոսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031