Բաժիններ՝

Վրաստանի ՊՆ-ը Սաակաշվիլիին կոչ է արել չհրապարակել պետական գաղտնիք պարունակող տեղեկատվություն

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի պաշտպանության նախարարությունը վրդովմունք ու զարմանք է հայտնել նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի արած այն հայտարարության կապակցությամբ, թե 2008 թվականից հետո պաշտպանական ամրություններ են կառուցվել Թբիլիսիի շուրջ:

Սաակաշվիլին ընդգծել էր, որ նախկինում դա պետական գաղտնիք էր, սակայն ներկայումս Վրաստանի թշնամին արդեն տեղյակ է այդ մասին: Դրա հետ կապված՝ Վրաստանի ՊՆ-ը հայտարարություն է տարածել, որում նշված է.

«Պետության գերագույն հրամանատար, նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հայտարարությունը վնաս է հասցնում Վրաստանի պաշտպանունակությանը: Վրաստանի ՊՆը-ը և զինված ուժերը ունակ են ապահովել պաշտպանունակություն և համապատասխան կերպ արձագանքել անվտանգության մարտահրավերներին:

Պաշտպանական կառույցների գտնվելու վայրի և տիպի մասին ցանկացած տեղեկատվության տարածում սպառնում է Վրաստանի անվտանգությանը: ՊՆ-ը նախագահի աշխատակազմին ու Վրաստանի Անվտանգության խորհրդի ապարատին կոչ է անում մեծ զգուշավորությամբ վերաբերել պետական գաղտնիք պարունակող տեղեկատվության տարածմանը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031