Արամ Մանուկյան. Այս օրինագծով կոռուպցիայի դեմ պայքարելը հեքիաթ է

ԱԺ ՀԱԿ խմբակցության անունից խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենիք նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց, թե սխալ էր այս և «Գործազուրկներին նպաստից զրկելու մասին» օրինագծերը զուգահեռել. «Ստացվում է, որ գործազուրկների 18.000 դրամը տալիս եք, որ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձը բարձրացնեք: Անգամ եթե այդպես չէ, տպավորությունն այսպիսին է:  Աշատավարձերի բարձրացումը կանոնի է ենթարկվում, բայց այն պետքէ լինի շատ արագ, միանգամից, որ գնաճը մեղմվի: Մենք վստահ ենք, որ այս նախագիծը հանգեցնելու է գնաճի և խոցելի խավի նկատմամբ բեռը ավելանալու է, որովհետև թոշակների ավելացումը գների թանկացման և այս օրենքի արդյունքում ադեկվատ չի լինելու: Մեր մոտեցումները հստակ են՝ այս ձևով, այս համակարգով չեք կարող լուծել այն մարտահրավերները, որոնցով փորձում եք լուծել բարեկեցության հարցը»:

Արամ Մանուկյանի խոսքով, այս օրինագծով կոռուպցիայի դեմ պայքարելը հեքիաթ է: «Հակառակը՝ սրանով ավելի է կոռումպացվում: Ներքևի՝ խոցելի խավին, 5000 դրամ աշխատավարձ ենք բարձրացնում,  բարձրաստիճան պաշտոնյաներինը՝ 200 տոկոսով: Ահռելի տարածություն է, սոցիալական լարվածությունը մեծանում է: Մի ադիբուդի սարք ունցողին դնում եք էս օրինագծի տա՞կ… »,- նշեց նա, ապա կատակեց, թե այն պատգամավորներին, ովքեր բիզնես ունեն, պետք է աշխատավարձի բարձրացում չխոստանալ: ՀԱԿ պատգամավորը այդպես էլ հստակ չհայտարարեց՝ ՀԱԿ-ը կո՞ղմ, թե՞ դեմ է քվեարկելու նախագծին:

Տեսանյութեր

Լրահոս