
Ֆրանսուա Օլանդն ու Անգելա Մերկելը քննարկելու են ամերիկյան գաղտնալսումների հարցը

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հաջորդ շաբաթ Բրյուսելում կայանալիք ԵՄ-ի գագաթաժողովի ժամանակ հանդիպելու է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ՝ քննարկելու համար ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից իրականացված հեռախոսային գաղտնալսումների հարցը:
Այս մասին գործակալությանը հայտնել է ֆրանսիացի մի դիվանագետ, ով չի ցանկացել հայտնել իր անունը: Աղբյուրի խոսքերով՝ երկկողմ այդ հանդիպման նախաձեռնողը Մերկելն է՝ ընդգծելով, որ հանդիպումը չի կազմակերպվում հենց գաղտնալսումների հարցով, սակայն անկասկած է, որ այդ թեման նույնպես քննարկվելու է հանդիպման ժամանակ: