
Իլհամ Ալիևի դեմ մահափո՞րձ է պատրաստվում

Haqqin.az պորտալը, վկայակոչելով saqinform.ge կայքը, հայտնում է, որ Ուկրաինայի թյուրքերի Ազգային խորհրդի նախագահ Դաշգըն Գյուլմամեդովը հայտարարել է, թե մահափորձ է պատրաստվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նկատմամբ: Գյուլմամեդովը մամուլի համար արել է հետևյալ հայտարարությունը.
«Իմ աղբյուրներից ինձ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դեմ մահափորձ է պատրաստվում, որի նպատակը «հեղափոխության» բեմականացումն է՝ պլանավորված հետագայում այն ընդլայնել Ղազախստանում, Թուրքմենստանում և Ուզբեկստանում:
Մի շարք շրջանակներ փորձում են Ադրբեջանում սանձազերծել «հեղափոխություն»՝ որպես «Արաբական գարուն», իսկ հետո այն ներկել Ղազախստան, Թուրքմենստան, Ուզբեկստան և Ռուսաստան:
Ադրբեջանի հատուկ ծառայությունները պետք է անհապաղ ձեռնարկեն հատուկ միջոցներ: Հետագայում ուշ կլինի և հետևանքները կարող են աղետալի լինել ողջ Հարավ-կովկասյան և Միջին-ասիական տարածաշրջանի համար»: