Լևոն Զուրաբյան-Զարուհի Փոստանջյան լեզվակռվի սղագրությունը

Ինչպես տեղեկացրել էր 168.am-ը՝ երեկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ԱԺ ՀԱԿ եւ Ժառանգություն խմբակցությունների ղեկավարների միջեւ տեղի է ունեցել բանավեճ:

«Ա1+»-ը այսօր ներկայացրել է այդ «պալեմիկայի» ամբողջ սղագրությունը։

Հ. Աբրահամյան – Պարոն Զուրաբյան, հիմա Ձեր կարծիքը հայտնեք:

Լ.Զուրաբյան – Թեեւ ասացիք, որ կարգի տեքստը տեղադրված է կայքում, ես դրան ծանոթ չեմ: Ուստի, կարծիք հայտնել չեմ կարող: Միայն ինչքան հասկացա այս խոսակցությունից, հանվել է կրկնապատիկ թվով թեկնածու ներկայացնելու անհեթեթ դրույթը, եւ դա լավ է: Ինչ վերաբերվում է …

Կարդացեք նաև

Զ.Փոստանջյան – Պարոն Զուրաբյան, ես Ձեզ ուզում եմ զգուշացնել, որ թեեւ Դուք ոչ կոռեկտ էիք համարել, որ ես հրապարակեցի անցյալ խորհրդակցությունից Ձեր խոսքերը, ես այսուհետեւ ամեն ինչ հրապարակելու եմ մամուլում, այդ թվում Ձեր խոսքերը:

Լ.Զուրաբյան – Հասկանալի է, բայց  Զարուհի ջան, սկզբից թող արտահայտվեմ, հետո հրապարակի: Ինչ վերաբերվում է…

Զ. Փոստանջյան – Ոչ, ես ուղղակի ուզում էի նախօրոք զգուշացնեի, որ այստեղ ասած Ձեր ամբողջ խոսքը ես հրապարակելու եմ մամուլում:

Լ. Զուրաբյան – Եթե իմ ամբողջ խոսքը հրապարակելու եք մամուլում, ուրեմն նախ եւ առաջ հրապարակեք հետեւյալը. որ Զարուհի Փոստանջյանը տարրական քաղաքավարական տակտ չունի, որ թույլ տա ուրիշներին արտահայտվելու, երբ խոսքը նրանցն է…

Զ. Փոստանջյան – Յա, այ Լյովիկ, էլի թռա՞ր… Ոնց որ Եվրախորհրդի նիստի ժամանակ հատուկ ուշ գրանցվեցիր, որ Սերժ Սարգսյանին հարց չտաս, հիմա էլ այստեղ ես թռնում, որ հանկարծ իշխանությունների հետ հարաբերություններդ չվատացնես:

Լ.Զուրաբյան – Պարոն Աբրահամյան, շնորհակալ եմ ինձ խոսքը տրամադրելու համար, սակայն որոշ ձայնային ու աղմկային էֆեկտների պատճառով չեմ կարող հայտնել իմ կարծիքը: Խնդիրը ինչպես դուք բոլորդ հասկացաք, զուտ տեխնիկական է: Եվ քանի դեռ ձայնային խոչընդոտների աղբյուրը հեռացված չէ, ես չեմ կարող ներկայացնել մեր խմբակցության կարծիքը:

Տեսանյութեր

Լրահոս