Բաժիններ՝

Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը հաստատել է Պաղեստինը ճանաչելու մտադրությունը

Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարության ղեկավար Քսավիե Բեթելը հաստատել է, որ իր երկիրը մտադիր է հաջորդ շաբաթ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ժամանակ ճանաչել Պաղեստինը։

«Հենց սկզբում ես ասացի, որ մեզ հարկավոր է պատանդների ազատ արձակում և հրադադար։ Սակայն պատանդների ազատ արձակումը ՀԱՄԱՍ-ի որոշումն է, իսկ հրադադարն Իսրայելի կառավարության որոշումն է։ Եվ ես տեսնում եմ, որ երկու կողմն էլ խաղաղություն չի ցանկանում։ Եվ ես ցանկանում եմ, որ պաղեստինցիներն ազդեցություն ունենան տեղում ստեղծված իրադրության վրա», – ասել է նա Բրյուսելում Եվրամիության երկրների եվրոպական հարցերով նախարարների հանդիպման մեկնարկից առաջ։

Նախարարը նշել է, որ արագական երկրները նույնպես դատապարտում են ՀԱՄԱՍ-ին, ինչը մեծ քայլ է։ Բեթելը հավելել է, որ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ժամանակ արաբական երկրներից Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ որոշակի քայլեր է սպասում՝ միջազգային ճնշման ֆոնին և Գազայի հատվածում իրավիճակի բարելավման դիմաց։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930