Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ում ՀՀ-ի քվեարկության մասին չի խոսել անգամ ՀՀԿ-ում. «Հրապարակ»
«Հրապարակը» գրում է. Հինգշաբթի տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստը երկար չի տևել՝ մոտ 40 րոպե։ Սերժ Սարգսյանը եկել է ուշացած. մասնակցելիս է եղել Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկի գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանի հոգեհաևգստի արարողությանը։
Ինչպես միշտ, Սերժ Սարգսյանը ԳՄ նիստն այս անգամ էլ սկսել է հարցով՝ հը, Էդիկ, ասա՝ ի՞նչ կա։ էդուարդ Շարմազանովը երիտՀՀԿ-ականի խոր էնտուզիազմով, կտրելով քաղաքական հանձնաժողովի նախագահ Հովիկ Արգամիչի հարցը, արագ-արագ ներկայացրել է, թե ինչ կա։ Կոնկրետ դեպքում՝ Սերժ Սարգսյանի Հաագայի այցի, Քեսաբի խնդրի արձագանքները, խորհրդարանական անցուդարձը։
Սովորաբար, եթե ներկայացված թեմաներից որևէ մեկի առևչությամբ Սերժ Սարգսյանը ցանկանում է, որ մանրամասն քննարկում ընթանա, հարցնում է՝ բա հետո՞, ծերերն ակտիվ-ակտիվ, իրար հերթ չտալով, ասում են. թե ինչ կա «հետո»՝ Շարմազանովից հետո, որպես օրինաչափություն, յուր «պապկան» է բացել կուսկազմակերպիչ Ռուբեն Թադևոսյանը։
Հետո խոսել են «Մարիոթ» հյուրանոցում այսօր տեղի ունեցող ՀՀ-Մաքսայիև միություն համաժողովի մասին։ Ու տուն են գնացել ՄԱԿ-ում Հայաստանի կայացրած քվեարկության, քառյակի կողմից կառավարությանն անվստահություն հայտնելու մասին՝ ոչ մի խոսք։
Մանրամասները «Հրապարակի» այսօրվա համարում։