Ուկրաինայի ԿԸՀ-ն նախագահի եւս երեք թեկնածու է գրանցել
Ուկրաինայի ԿԸՀ-ն այսօր նախագահի եւս երեք թեկնածու է գրանցել, հաղորդում է РИА Новости-ն: Մայիսի 25 -ին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու համար ԿԸՀ փաստաթղթեր են ներկայացրել Ռեգիոնների կուսակցության խմբակցության պատգամավոր Սերգեյ Տիգիպկոն, Խարկովի շրջանային վարչակազմի նախկին ղեկավար Միխայիլ Դոբկինը եւ ձեռնարկատեր Վադիմ Ռաբինովիչը:
Թեկնածուների առաջադրման վերջնաժամկետը մարտի 30-ն է: Հաղորդվում է, որ հիմնական թեկնածուներն առաժմ փաստաթղթերը չեն ներկայացրել ԿԸՀ: Խոսքը, մասնավորապես, նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի, «ՈւԴԱՌ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոյի եւ «Roshen» ընկերության սեփականատեր Պյոտր Պորոշենկոյի մասին է: