Տարոն Մարգարյանի սեփական PR-ը երևանցիների գրպանի վրա արժեցել է 35.7 մլն դրամ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» գրում է. Ուսումնասիրելով Երևանի քաղաքապետարանի կողմից արված ծախսերը, «Ժողովուրդը» բացահայտեց, որ մայրաքաղաքի վերելակների վերանորոգման համար ավելի քիչ գումար է ծախսվել, քան՝ թափառող շների ոչնչացման կամ դրոշների տեղադրման համար. ընդամենը 85 մլն դրամ:
Թափառող կենդանիների վնասազերծման համար 219 մլն դրամ է ծախսել. պլանավորածի գրեթե ողջ չափով՝ մոտ 95 տոկոս:
Իսկ բազմաբնակարան շենքերի հարթ տանիքների վերանորոգման համար ծախսվել է պլանավորվածի 89 տոկոսը՝ 276 մլն դրամ: Բազմաբնակարան շենքերի բարեկարգման նպատակով էլ՝ պլանավորվածի 80.7 տոկոսը՝ 390մլն դրամ։
Հաշվի առնելով այն իրողությունը, թե մայրաքաղաք Երևանում որքան շատ են թափառող կենդանիները և քանի անբարեկարգ շենքեր կան, արդեն կարելի է եզրահանգում անել, թե ինչ արդյունավետությամբ են ծախսվել գումարները։
Փոխարենը հայտնի է, որ Տարոն Մարգարյանի սեփական PR-ը երևանցիների գրպանի վրա արժեցել է 35.7 մլն դրամ։
Ավելի մանրամասն կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում։