
Կարեն Ավագյանի հորեղբորդորդին՝ ինտերնատի տնօրեն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդի» տեղեկություններով՝ «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի» տնօրեն Նվեր Հովհաննիսյանին հեռացրել են աշխատանքից: «Ժողովուրդին» հասած տեղեկություններով՝ արդեն հայտնի է նաև ապագա տնօրենի անունը: Ամենահավանական թեկնածուն Վարդենիսի Ակունք գյուղում ծնված ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանի հարազատ հորեղբորորդին է` Արմեն Ավագյանը:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդը» դեռևս 2012թ. հոկտեմբերի 12-ին գրել էր, որ ՀՀԿ-ական Կարեն Ավագյանը ջանում է իր հարազատին տուն-ինտերնատի տնօրեն «կարգել»:
Իսկ ո՞վ է Ավագյանի «կադրը»: Արմեն Ավագյանը բարձրագույն կրթություն չունի, նախկինում տուն-ինտերնատի գանձապահն էր և գրեթե բոլոր աշխատակիցներից 10-հազարական դրամ պահումներ էր արել:
Այս խայտառակությունը բացահայտվել էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից, սակայն ընթացք չէր տրվել, քանի որ Ավագյանի համար ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էր միջամտել՝ խոստանալով, որ նման բան այլևս չի կրկնվելու: Ու փոխարենը, Արմեն Ավագյանին ներելուց բացի, նաև «առաջ են տանում»՝ ձգտելով նշանակել տուն-ինտերնատի փոխտնօրեն:
Ի դեպ, հեռացված տնօրեն Նվեր Հովհաննիսյանը ՀՀԿ կազմակերպչական գծով փոխնախագահ Ռուբեն Թադևոսյանի ազգականն է։
Մանրամասները՝ «Ժողովուրդի» այսօրվա համարում։