
Ռամզան Կադիրովը կհոգա երիտասարդ հայ ֆուտբոլիստի բուժման ծախսերը (տեսանյութ)

Չեչնիայի Հանրապետության նախագահ Ռամզան Կադիրովը instagram-ում տեղադրել է հայազգի երիտասարդ ֆուտբոլիստ Գրիշա Սիմոնյանի լուսանկարը եւ գրել.
«Ցանկանում եմ ուրախալի նորություն հայտնել: «Թերեք» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է ստորագրել խոստումնալից խաղացողի հետ: Եթե ինչ-որ մեկը չի լսել նրա մասին, ապա կարդացեք այս հոդվածը: Ես չկարողացա հեռու մնալ այս խնդրից և որոշում կայացրեցի: Ահմադ-Հաջի Կադիրովի անվան ազգային ֆուտբոլային ակումբը՝ «Թերեքը», լիարժեք պայմանագիր է ստորագրել Գրիշա Սիմոնյանի հետ և նրա բուժման բոլոր ծախսերը վերցնում է իր վրա: Իսկ արդեն Գրիշայի ապաքինվելուց հետո, նա առաջին անգամ հանդես կգա «Թերեքի» կազմում»:
Նշենք, որ մոսկվացի 18-ամյա ֆուտբոլիստ Գրիշա Սիմոնյանի մոտ գլխուղեղի ուռուցք է հայտնաբերվել: Նա արդեն մի քանի անգամ վիրահատության է ենթարկվել: Գրիշայի հայրը նշել է, որ որդու կյանքը փրկելու համար հարկավոր է նրան տանել Իսրայել կամ Գերմանիա: Բժիշկներն ասել են, որ բուժումը Գերմանիայում կարժենա նվազագույնը 100 000 եվրո:
Տեսանյութը` այստեղ: