
Պուգաչովան և Յարմոլնիկը պահանջել են դադարեցնել Մակարևիչի նկատմամբ հետապնդումները

Երգչուհի Ալլա Պուգաչովան, դերասան Լեոնիդ Յարմոլնիկը, գործարար Միխայիլ Պրոխորովը եւ եւս ութ հանրահայտ անձինք բաց նամակով պահանջել են վերջ դնել երաժիշտ Անդրեյ Մակարեւիչի նկատմամբ հետապնդումներին` Ղրիմի հարցում նրա արտահայտած դիրքորոշման համար: Նամակը հրապարակվել է «Էխո Մոսկվի»-ի կայքում:
Նամակում նշվում է, որ «Ուկրաինայում իբր Մակարեւիչի բիզնեսի առկայության մասին կեղծ լուրերի տարածմանը հաջորդեց նրան պետական բոլոր պարգեւներից զրկելու վերաբերյալ կեղծ ստորագրահավաքը»:
Նամակի հեղինակները նշել են նաեւ, որ իրենց սատարել են «Единая Россия»-ի որոշ անդամներ եւ ԶԼՄ-ներ: Անդրեյ Մակարեւիչի շուրջ ստեղծված իրավիճակը նրանք համեմատել են անվանի գրող Բորիս Պաստեռնակի հետապնդումների հետ, որին նա ենթարկվել էր Նոբելյան մրցանակ ստանալուց հետո: