Բոժկո. «Հայաստանը շատ «պատկառելի» կոմպանիայի մեջ է ընկել՝ քվեարկելով ՄԱԿ-ում Ուկրաինայի դեմ: Ափսո՛ս». ԳԱԼԱ

«Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը» բանաձևին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Հայաստանի կողմից դեմ քվեարկությունը 11 այնպիսի երկրների շարքում, ինչպիսիք են Զիմբաբվեն, Բոլիվիան, Կուբան, Նիկարագուան, ՀՀ-ում Ուկրաինայի նախկին դեսպան Ալեքսանդր Բոժկոյի համար ցավալի է:

«Ինչպես տեսնում ենք, Հայաստանը շատ «պատկառելի» կոմպանիայի մեջ է ընկել՝ քվեարկելով ՄԱԿ-ում Ուկրաինայի դեմ: Ափսո՛ս»,- ասել է նա:

 ԳԱԼԱ-ի հետ զրույցում պարոն Ա. Բոժկոն ասել է. «Ես ցավով եմ ընդունում Ուկրաինայի տարածքային ամբողջականության մասին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Հայաստանի վերաբերմունքը, Հայաստանի դիրքորոշումը, որովհետեւ ես լավ գիտակցում եմ, որ Հայաստանն ունի իր պետական շահերը, որոնք միշտ չէ, որ համընկնում են Ուկրաինայի պետական շահերի հետ, եւ որպես դիվանագետ շատ լավ հասկանում եմ… բայց տվյալ դեպքում սա այն դեպքը չէ»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս