Բացի այդ, Մոսլումում բախումներ են գրանցվել անվտանգության ուժերի ու ապստամբների միջև:
Էթիկայի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը մեզ հետ զրույցում նախ չհամաձայնեց ձևակերպմանը, թե Առաքել Մովսիսյանը «թքած է ունեցել» իրենց որոշման վրա, ապա փորձեց այս հարցում մեղադրել լրագրողներին, ովքեր, ըստ իրեն, վիրավորել են ամբողջ Ազգային ժողովին ու նաև Առաքել Մովսիսյանին:
Պուտինն այդ մասին հայտարարել է իր ֆրանսիական այցի արդյունքներով, որի շրջանակներում նա հանդիպել է Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի ու ԱՄՆ-ի առաջնորդների, ինչպես նաև Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ:
ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենն այսօր ժամանում է Կիև` մասնակցելու համար Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի երդմնակալությանը:
Ռեստորանը գյուղից բավականին հեռու է, առանձնացված մի տարածքում, որն ավելի շատ օազիսի է նման: Մրգատու ծառերի, եղեւնիների մեջ թաքնված, հիմնականում թանկարժեք փայտերով ձեւավորված իր ռեստորանում Գոքորը մի ամբողջ գազանանոց է կառուցել:
Նախօրեին Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատարանի նախագահ Տիգրան Պետրոսյանի լիազորությունները դադարեցվեցին: Պատճառը, ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների, իբր թե եղել են առողջական խնդիրները:
Թուրքիայում նախագահական ընտրությունները նշանակված են 2014 թվականի օգոստոսի 10-ին:
Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը երեկ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է, որ Ադրբեջանն ամեն ինչ անում է Ֆրանսիայի նախագահ Օլանդի առաջարկով Փարիզում հանդիպելու հեռանկարը ձգձգելու համար:
Ուկրաինայի կոնֆլիկտը վատթարացնում է տարածաշրջանում եղած առանց այն էլ լարված մթնոլորտը, քանի որ և Հայաստանը, և Ադրբեջանը դրանից նյարդայնանում են, այսինքն՝ այն դերը, որը խաղում է ՌԴ-ն այս հարցում, նյարդայնացնող է:
«ԱԺ իշխանական մեր աղբյուրն ասաց. «Նկատո՞ւմ եք՝ էլեկտրաէներգիան 10 տոկոս թանկանում է. ոչ ձեն, ոչ ձուն, ոչ բողոք:
«Երբ Հովիկ Աբրահամյանը նշանակվեց վարչապետ, տարօրինակ ակտիվությամբ, անմիջապես ձեռնամուխ եղավ երկրի թե՛ արտաքին, և թե՛ ներքին քաղաքական դաշտերում ընթացող գործընթացներին ակտիվ մասնակցություն ցուցաբերել, հանդես գալ հրապարակային մեկնաբանություններով՝ «ստվերում» թողնելով անգամ ՀՀԿ խոսնակին»:
«Կառավարությունում շարունակում են կառուցվածքային օպտիմիզացիայի համար ֆինանսական ռեսուրսներ փնտրել»:
«Ժամանակին մենք ամբողջ լրջությամբ չգնահատեցինք Զորի Բալայանի հայտնի նամակը: Զորի Բալայանը Հայաստանում ոչինչ չի նշանակում, սակայն Ադրբեջանում նա ընկալվում է` որպես ղարաբաղյան շարժման խորհրդանիշ, հայկական ազգայնականության հայր (…) Եվ ռուս-ադրբեջանական առևտրի ընթացքում այդ «խորհրդանիշը» բաց նամակ է գրում, որտեղ, ըստ էության, ասում է, որ Ղարաբաղը Ռուսաստանինն է, այսինքն` Ռուսաստանը կորոշի Ղարաբաղի ճակատագիրը: Սա ռուսական կողմի համար շատ կարևոր խաղաքարտ էր, որպեսզի ադրբեջանցիներին ասեն, որ Ղարաբաղի հարցի շուրջ տեղի ունեցող առևտուրն իրենց հետ է պետք անել»,- նշեց Ս. Դանիելյանը:
«Այնքան էլ կոռեկտ չէ բարձրացնել պարտավորությունների խախտման հարցը, իմ կարծիքով` պայմանագրում կետ չկար, որ գինը 5 տարի չի փոխվելու: Իսկ այն, ինչ ժողովրդին խոստացել են քաղաքական գործիչները, այլ պատմություն է, իսկ առևտրային ընկերությունների միջև ստորագրված պայմանագիրը` այլ: «Գազպրոմը» խոստում չի տվել, որ գազի գինը 5 տարի չի փոփոխվելու, բայց Հայաստանին հարմար գին տրամադրելու պայման դրվել է, և այն պահպանվել է»,- 168.am-ին ասել է Ռուսաստանի «Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի» հիմնադիր և գլխավոր տնօրեն, տնտեսական և քաղաքական վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ են խախտվել պայմանավորվածությունները գազի գնի շուրջ, այն դեպքում, երբ անգամ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն էր հայտարարել (ԵԿՄ համագումար, 15 փետրվարի, 2014թ.), թե գները 5 տարի կայուն կմնան:
Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի քննարկման ժամանակ ընտրական իրավունքի և ընտրական համակարգի ընտրության հարցին անդրադառնալով` «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հայտարարել է, որ եթե իսկապես ցանկություն կա ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու, ապա պետք է հրապարակել ընտրությունների մասնակիցների ցուցակները:
Երբ իշխանությունը երկրի վարկը, հեղինակությունը հասցնում է այն աստիճանի, որ նրա զինվորին սպանելը համարվում է գրեթե սովորական երևույթ, այդ դեպքում գործ ունենք իշխանության քաղաքականության տապալման համար երիտասարդների կյանքով վճարելու ողբերգական իրողության հետ:
«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը՝ անդրադառնալով քառյակի գործունեությանը, նշել էր․ «Քառյակ կոչվածը այն ձեւով, որով ներկայացվում է մամուլում կամ շատ դեպքերում ընկալվում հասարակության մեջ, գոյություն չունի: Այսօր արդեն ակնհայտ է, որ այս սահմանափակ համագործակցության գործընթացը ի զորու չէ սպասարկել հայ ժողովրդի ազգային-պետական շահը»:
Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի խոսքով` ադրբեջանական կողմն ամեն ինչ անում է Սարգսյան – Ալիև հանդիպումն անորոշ ժամանակով հետաձգելու և բանակցային գործընթացում առաջընթացը կանխելու համար:
Այսօր Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց երկու վարկային համաձայնագրերի, որոնք հաջորդ քառօրյայում կքննարկվեն և, ամենայն հավանականությամբ, կվավերացվեն Հայաստանի խորհրդարանի լիագումար նիստում: Դրանց արդյունքում Հայաստանի արտաքին պարտքը կավելանա ևս 180 միլիոն դոլարով, կամ ավելի ստույգ՝ 100 միլիոն դոլարով և 60 միլիոն եվրոյով:
Մաղձ, նենգություն, մաղձ ու կրկին մաղձ: Մարդիկ իրենց կյանքում մեծությունների, սիմվոլների կարիք ունեն, միթե՞ կարելի է այդքան իջեցնել պաշտոնաթող նախագահի ինստիտուտը: Տարիներ առաջ նա իջել է Հայաստանի նախկին նախագահի պատվանդանից և առայսօր չի կարողանում բարձրանալ այդտեղ:
Հ ներկայիս քաղաքական մթնոլորտը, հասարակական բանավեճի որակը ոչ մի դրական հույս չեն ներշնչում: Եթե փնտրենք պատճառներ, թե ինչու Ուորլիքը սկզբունքների մասին որոշեց առանձին հայտարարություն անել, ապա պատճառներից մեկն անկեղծ հետաքրքրությունն է Հայաստանում իրադարձությունների անտրամաբանական զարգացման վերաբերյալ, ցանկություն կա հասկանալու, թե ինչու է երկիրը շահագրգռված սեփական անկախությունը ոչնչացնելու հարցում:
Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը հայ ժողովրդին պետք է բացատրեն, թե ինչպես ստացվեց, որ 1994 թվականի ապրիլի 20-ին, Հայաստանը եւ Ադրբեջանը ՀԱՊԿ շրջանակներում դարձան ռազմական դաշնակից պետություններ եւ մինչեւ 1999 թվականի ապրիլի 20-ը ունեցան ՄԱԿ-ում գրանցված պարտավորություն՝ միմյանց պաշտպանել արտաքին հարձակումներից։
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ադրբեջանը զորավարժությանը կմասնակցի գումարտակի, իսկ Թուրքիան՝ վաշտի մակարդակով:
Այս մասին հայտարարել է Լիբիայի Կենտրոնական բանկի ռեզերվային ստորաբաժանման ղեկավար Մուսբահ Ալկարին:
Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարցերով հանձնաժողովը կազմակերպել է հատուկ խորհրդակցություն՝ կապված 2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ:
Բառոզուն հունիսի 11-ին այցելելու է Մոլդովա, իսկ հունիսի 12-ին Վրաստան:
Հայաստանում ռուսական ռազմաբազայի զինծառայողների նախապատրաստման պրակտիկայում առաջին անգամ կկիրառվեն տեղորոշման եզակի սարքեր՝ «Գռոտ» նավիգատորներ:
Պատերազմի վտանգը միշտ էլ կա, նախիջևանյան կողմից կրակոցները թույլ են տալիս մեզ ցույց տալու հակառակորդին, որ մենք այստեղ էլ կանք, այստեղից էլ կարող ենք ազդել իրենց վրա: Անկասկած այդ ամենը վերահսկվում է մեր զինված ուժերի կողմից, մենք միշտ էլ թե՛ կանխարգելիչ, թե՛ հակազդող միջոցառումներ են իրականացրել: