Հովիկ Աբրահամյանի վարորդը ռեստորանում մի ամբողջ գազանանոց է կառուցել. «Ժամանակ»

«Հովիկ Աբրահամյանի վարորդը՝ Գրիգորը (հայտնի է Արգամիչի Գոքոր անունով), Արարատի մարզի Մխչյան գյուղում մի հսկայական ռեստորան ունի «Հրաշք այգի» անունով, որը վերջին օրերին էլ ավելի է ընդլայնվում, թեեւ Հովիկ Աբրահամյանն ասել էր, որ «բարեփոխումները» սկսելու է իրենից եւ իր մտերիմներից»,- գրում է «Ժամանակ» թերթը՝ ավելացնելով.

«Իսկ որ Գոքորը Հովիկ Աբրահամյանի ամենամտերիմներից է, դա բոլորին է հայտնի: Նշենք, որ հենց այս ռեստորանում է կայանում Հովիկ Աբրահամյանի հանդիպումների մեծ մասը: Վերջերս էլ նույն տեղում կայացել էր իր եւ խնամու՝ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը:

Ռեստորանը գյուղից բավականին հեռու է, առանձնացված մի տարածքում, որն ավելի շատ օազիսի է նման: Մրգատու ծառերի, եղեւնիների մեջ թաքնված, հիմնականում թանկարժեք փայտերով ձեւավորված իր ռեստորանում Գոքորը մի ամբողջ գազանանոց է կառուցել:

Ռեստորանի մուտքից արդեն վանդակներ են շարված, որտեղ կարելի է տեսնել ամենատարբեր կենդանիներ եւ թռչուններ՝ արջեր, գայլեր, աղվեսներ, եղնիկներ, քարայծեր, սողուններ, սիրամարգեր, արծիվներ»:

Ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս