Ադրբեջանը ձգտում է անորոշ ժամանակով հետաձգել նախագահների հանդիպումը. azatutyun.am

Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի խոսքով` ադրբեջանական կողմն ամեն ինչ անում է Սարգսյան – Ալիև հանդիպումն անորոշ ժամանակով հետաձգելու և բանակցային գործընթացում առաջընթացը կանխելու համար:

Քոչարյանն այդ հայտարարությունն արեց ի պատասխան «Ազատության» հարցի, թե ինչով է պայմանավորված հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի, որի արդյունքում երեկ երկու հայ զինծառայող է սպանվել:

Փոխարտգործնախարարի համոզմամբ` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ցանկացած ակտիվացմանը, որն ուղղված է բանակցային գործընթացում առաջընթացի ապահովմանը, Ադրբեջանն արձագանքում է սադրանքներով. – «ԵԱՀԿ գործող նախագահը գալով տարածաշրջան, և’ համանախագահները, և’ Ֆրանսիայի նախագահը արդեն ուղղակի առաջարկել է հանդիպում նախագահների մակարդակով: Դա նշանակում է, որ միջնորդները հակված են, որպեսզի վերջ դնեն այս տեղում դոփելուն: Իսկ հիմքը դրան վերջ դնելու, դա նույն մադրիդյան փաստաթղթերի գաղտնազերծված մասն է: Եվ Ադրբեջանի գործողությունները, հայտարարությունները հակասում են այդ ամեն ինչին: Կարծում եմ, որ դա է պատճառը, որ իրենք ամեն ինչ անում են, որպեսզի այս փուլում չլինի այդպիսի քայլ առաջ բանակցային գործընթացում»:

Հարցին, թե երբ կարող է տեղի ունենալ Ֆրանսիայի նախագահի առաջարկած հանդիպումը Փարիզում, փոխարտգործնախարարը արձագանքեց. – «Խնդիրը հենց կայանում է նրանում, որ ադրբեջանական կողմի քայլերն ուղղված են այդ հանդիպումը անորոշ հետաձգելուն… Ադրբեջանը միտումնավոր դա մտցնելով փակուղի` ձևավորում է մի նոր իրավիճակ, և այդ նոր իրավիճակում արդեն մենք էլ մեր հերթին պիտի դիտարկենք այդ իրավիճակը, և’ միջնորդները, և’ միջազգային հանրությունը: Կա’մ Ադրբեջանը պետք է գա այդ կառուցողական դաշտ, որը մոտակա ժամանակահատվածում ես չեմ էլ տեսնում դրա հնարավորությունը, կա’մ էլ պետք է միջնորդները նոր մոտեցումներ դրսևորեն»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս