Ո՞րն է էթիկայի հանձնաժողովի իմաստը եթե պատգամավորը «փոշմանելու չունի». «Հրապարակ»

«Դեկտեմբերի 23-ի ԱԺ արտահերթ նիստում հայ-ռուսական համաձայնագրերը վավերացնելու մասին որոշումների քվեարկության ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս) պատգամավորին անվայել վարքագիծ էր դրսևորել լրագրողների նկատմամբ և անվայել արտահայտություններ թույլ տվել:

Այս կապակցությամբ լրագրողները դիմել էին Աժ էթիկայի հանձնաժողով՝ քննելու պատգամավորի վարքը»,- գրում է «Հրապարակ» թերթը՝ ավելացնելով. «Էթիկայի հանձնաժողովը մի քանի նիստերի ընթացքում վերջապես կարողացավ որոշում կայացնել: «Լրագրողներն ընդդեմ Առաքել Մովսիսյանի» գործում հանձնաժողովի որոշումը եղավ հօգուտ լրագրողների:

Այսինքն՝ հանձնաժողովը «դատապարտեց» Առաքել Մովսիսյանին՝ հայտարարելով, որ նա խախտել է էթիկայի կանոնները: Բայց Շմայսը նույն օրը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ «փոշմանելու չունի»:

Այդ դեպքում ո՞րն է էթիկայի հանձնաժողովի իմաստը և գործառույթը, եթե պատգամավորները, այսպես ասած, «թքած ունեն» այդ հանձնաժողովի որոշման վրա:

Էթիկայի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը մեզ հետ զրույցում նախ չհամաձայնեց ձևակերպմանը, թե Առաքել Մովսիսյանը «թքած է ունեցել» իրենց որոշման վրա, ապա փորձեց այս հարցում մեղադրել լրագրողներին, ովքեր, ըստ իրեն, վիրավորել են ամբողջ Ազգային ժողովին ու նաև Առաքել Մովսիսյանին»,–գրում է թերթը։

Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս