Բաժիններ՝

Լիբիան նավթարդյունահանման շրջաններում բողոքի ակցիաների պատճառով կորցրել է 30 միլիարդ դոլար

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Լիբիան առնվազն 30 միլիարդ դոլար է կորցրել նավթահանքերում ու արտահանման տերմինալներում անցկացված բողոքի ակցիաների պատճառով, որոնք շարունակվում են արդեն 10 ամիս: Այս մասին հայտարարել է Լիբիայի Կենտրոնական բանկի ռեզերվային ստորաբաժանման ղեկավար Մուսբահ Ալկարին:

Լիբիացի զինյալները, որոնք չեն ցանկանում վայր դնել իրենց զենքը և ենթարկվել Տրիպոլիի կենտրոնական իշխանություններին, շարունակում են իրենց ձեռքում պահել երկրի մի շարք կարևոր նավթային նավահանգիստներ: Ալկարին ընդգծել է, որ չնայած այդ կորուստներին՝ Լիբիան օժտված է բավականաչափ արժութային պաշարով՝ կայունություն պահպանելու համար:

Ներկա դրությամբ երկրի արժութային պաշարները կազմում են 110 միլիարդ դոլար, մինչդեռ 2013 թվականի ամռանը՝ բողոքի ակցիաների սկսվելու ժամանակ, այդ ցուցանիշը կազմում էր 130 միլիարդ դոլար: Ալկարին հավելել է, որ ռեզերվը կբավականացնի 3.5 տարվա համար, սակայն իրենք ցանկանում են գտնել հարցի խելամիտ լուծումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս