Բաժիններ՝

Բայդենն այսօր Կիևում կհանդիպի Պորոշենկոյի ու Յացենյուկի հետ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենն այսօր ժամանում է Կիև` մասնակցելու համար Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի երդմնակալությանը: Այս մասին հայտնել է Սպիտակ տունը:

Վերջինիս հաղորդմամբ` Բայդենը Կիևում առանձին հանդիպում է ունենալու Պորոշենկոյի ու Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի հետ: Այդ հանդիպումներում քննարկվելու են Ուկրաինայի կառավարության օրակարգում առկա խնդիրներ. բարեփոխումների անցկացում, տնտեսական զարգացում, երկրի արևելյան հատվածի ճգնաժամի ապաէսկալացում:

Բայդենը հանդիպելու է նաև Մոլդովայի նախագահ Նիկոլայ Տիմոֆտիի հետ, որպեսզի քննարկի տարածաշրջանում տիրող իրավիճակը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30