«Ռուսաստանը ոչ պատերազմ է ուզում, ոչ էլ խաղաղություն» Ամանդա Փոլ. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը Բրյուսելում գործող Եվրոպական քաղաքականության կենտրոնի վերլուծաբան Ամանդա Փոլի հետ զրուցել է վերջին շրջանում Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող լարված մթնոլորտի մասին։

-Տիկին Փոլ, որոշ փորձագետներ հայտնում են, որ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի սահմանում վերջին օրերին եղած լարվածւթյունը սրվում է Ուկրաինայում և Սիրիայում ընթացող գործընթացներին զուգահեռ։ ԼՂ հակամարտությունն ինքնին բավական զգայուն խնդիր է։ Այս համատեքստում պատերազմի վերսկսում տեսնո՞ւմ եք։

-Ուկրաինայի կոնֆլիկտը վատթարացնում է տարածաշրջանում եղած առանց այն էլ լարված մթնոլորտը, քանի որ և Հայաստանը, և Ադրբեջանը դրանից նյարդայնանում են, այսինքն՝ այն դերը, որը խաղում է ՌԴ-ն այս հարցում, նյարդայնացնող է:

-Տեսակետներ են շրջանառվում, որ Ռուսաստանը ԵՏՄ շրջանակներում է փորձում լուծել հակամարտությունը, և դա անելու է այնպես, ինչպես իրեն է ձեռնտու։ Հայաստանին և Ադրբեջանին նույն միություն մտցնելը հնարավո՞ր է խնդի լուծում լինի։

– Համաձայն եմ, որ Ռուսաստանը փորձում է Հայաստանին և Ադրբեջանին միավորել իր նպատակներին հասնելու համար։ Բանը նրանում է, որ Ռուսաստանը ոչ պատերազմ է ուզում, ոչ էլ խաղաղություն, քանի որ այսօրվա վիճակն օգտակար է իր համար։ Հնարավոր է՝ Ռուսաստանը փորձում է ստեղծել մի իրավիճակ, որտեղ լարվածությունը բարձրանում է այն աստիճանի, որ Կրեմլի գործոնը դառնում է «միջազգային խաղաղապահական»»։

Ամբողջությամբ կարդացեք «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս