
Մոսուլում գրանցված մի շարք պայթյունների հետևանքով զոհվել է ավելի քան 20 մարդ

BBC-ի փոխանցմամբ` Իրաքյան Քրդստանի խոշորագույն քաղաք Մոսուլում գրանցվել են մի շարք պայթյուններ, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 20 մարդ: Պայթյունների թիրախում են գտնվել շաբակները` եզդիներին մոտ կանգնած ազգային-կրոնական խումբը, որը դավանում է իսլամի իր ձևը:
Սուննի ծայրահեղականները չեն ընդունում նրանց հավատը և նրանց համարում են հերետիկոսներ: Բացի այդ, Մոսլումում բախումներ են գրանցվել անվտանգության ուժերի ու ապստամբների միջև: Մոսուլի իշխանությունները սահմանել են պարետային ժամ: