Բաժիններ՝

Պուտինն ու Օբաման կարճատև զրույց են ունեցել Նորմանդիայում

Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Նորմանդիայում դաշնակցային զորքերի ափհանման 70-ամյակին նվիրված տոնական միջոցառումների շրջանակներում կարճ զրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: Նրանց զրույցը տևել է 10-15 րոպե:

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը. «Չնայած նրան, որ չի եղել առանձին հանդիպում, երկու երկրների ղեկավարները հնարավորություն են ստացել կարծիքներ փոխանակել Ուկրաինայում տիրող իրավիճակը, ինչպես նաև այդ երկրի արևելքի ճգնաժամի շուրջ: Պուտինն ու Օբաման անհրաժեշտ են համարել բռնությունների ու ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցումը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30