Դատավորի լիազորությունների դադարեցման «մութ» պատճառները. «Ժողովուրդ»

«Նախօրեին Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատարանի նախագահ Տիգրան Պետրոսյանի լիազորությունները դադարեցվեցին: Պատճառը, ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների, իբր թե եղել են առողջական խնդիրները:

Սակայն «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նախագահի լիազորությունների դադարեցումը պայմանավորված է բոլորովին այլ հանգամանքներով»,- գրում է «Ժողովուրդ» թերթը՝ ավելացնելով.

««Ժողովուրդ»-ը դեռևս 2012թ. անդրադարձել էր Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի որդու՝ Շահեն Պետրոսյանի ենթադրյալ մասնակցությամբ կատարված մի շարք մութ պատմություններին: Բանն այն է, որ դատարանի նախագահի որդին մարդկանց «կռուպնի քցելու» սովորություն ուներ: Դա արվում էր այնպիսի մեխանիզմով, որ «քցվածը» վախենա բողոքի, «քցված» գումարներն էլ վերադարձնելու հնարավորություն չլիներ»:

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս