Բաժիններ՝

Ռուսական ռազմաբազայում անցկացվում են դիպուկահարների նախապատրաստական հավաքներ

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի՝ Հայաստանում գտնվող ռազմաբազայի Կամհուդ ուսումնա-մարզական բարձրալեռնային համալիրում մեկնարկել են դիպուկահարների հրաձգային վաշտի զինծառայողների միայնակ նախապատրաստության ամսական հավաքները:

Հարավային ռազմական օկրուգի մամլո ծառայությունը հայտնել է, որ նախապատրաստական դասընթացների ժամանակ զինծառայողները հատուկ թիրախներով դաշտում անցնում են մարտավարական ու կրակային պատրաստության հատուկ կուրս:

Մեծ քանակությամբ ուսումնական ժամեր են հատկացվել Դրագունովի դիպուկահար հրացանով ու Վինտոռեզի դիպուկահար հատուկ հրացանի կիրառմամբ անհատական նշանառության ու թիրախ ընտրելու կանոնների յուրացմանը:

Հայաստանում ռուսական ռազմաբազայի զինծառայողների նախապատրաստման պրակտիկայում առաջին անգամ կկիրառվեն տեղորոշման եզակի սարքեր՝ «Գռոտ» նավիգատորներ: Հավաքների շեմին վաշտի հրամանատարը ռազմական հոգեբանների հետ միասին մնացյալ բոլոր ռազմական օկրուգների զորամասերից ժամանած ավելի քան 3000 զինվորների թվում կատարել են լավագույն դիպուկահարների ընտրություն:

Գործընթացը եղել է փուլային ու բազմամակարդակ, նախապատվությունը տրվել է նրանց, ովքեր իրենց բնավորութամբ ավելի ջանասեր են ու անխռով: Արդյունքում, ընտրվել է 50 զինծառայող՝ էլիտար ստորաբաժանման մեջ զինծառայություն անցնելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս